«Լուսավոր Հայաստան» կուսակցության այն դիտարմանը, թե հեղափոխությունը Վանաձոր չի հասել, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձում է. «Լուսավոր Հայաստանը» հեղափոխության համար ի՞նչ ունի արած, որ հեղափոխությունը հասնի կամ չհասնի:

Իրենք նույնիսկ քաղաքի զարգացման ծրարերին, բյուջեի քննարկմանը՝ որպես ավագանու անդամներ, չեն մասնակցում, հետևաբար զուտ մերկապարանոց հայտարարություններ անելով չեմ ուզում հիմա մտնել քաղաքական պոլեմիկայի մեջ»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Քաղաքապետը նշեց, որ բազմաթիվ աշխատանքներ են կատարել, ֆինանսական տարին փակվել է 99 տոկոս ցուցանիշով. «Տարին մտել ենք առանց պարտքերի, քաղաքի լուսավորության, էսթետկ վիճակների, խաղահրապարակների մասով աշխատանքեր են տարվել, շուտով հաշվետվությամբ հանդես կգանք, կնշենք, թե որոնք են մեր թիրախները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտաարել էր, որ քանի դեռ Հայաստանի թիվ մեկ ոչ լեգիտիմ քաղաքապետը պաշտոնավարում է, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լուծելու շատ խնդիրներ ունի մանդատագողության հետևանքների և կոռուպցիայի դեմ պայքարելու առումով:

Նշենք նաև, որ Վանաձորի ավագանու խմբակցությունը շարունակում է ղեկավարել Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Վերջինս հրաժարվել է իր պատգամավորական մանդատից: