Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 101 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 3-ական, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման 2-ական, կողոպուտի, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական սահմանը ապօրինի հատելու, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաեւ այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, հաշվառելու, բաց թողելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, ապօրինի ծառահատման 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, բնակարանային գողության եւ խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: