Հայաստանի Պաշտպանության նախարարությունը  պետք է բավական  լուրջ վերաբերվի բոլոր հայտարարություններին եւ չկորցնի զգոնությունը, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլին:

Փետրվարի 11-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո այս մասին ասաց  հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքից   պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝  մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությունը:

Նրա խոսքով, դրա հետ միաժամանակ անհրաժեշտ է շփման գծում բարձրացնել Զինված ուժերի մարտունակության մակարդակը: «Խոսքը, մասնավորապես, զորքերի մարտական պատրաստությանն է վերաբերում», - բացատրեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հարց էր հնչեցրել, թե արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ոչ պաշտոնական բնույթի եւ դրանց Ղարաբաղի իշխանությունների մասնակցության մասին, բանակցային գործընթացից հրաժարվել չի նշանակում: