ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 11-ին, կազմել է 489.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.68 դրամ (նվազել  է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.00 դրամ (նվազել է 0.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45  դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 248.52 դրամ, ոսկի՝  20,707.63 դրամ, պլատին՝ 12,583.48 դրամ: