ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչները կարող են կրիպտոարժույթով վճարել էլեկտրականության համար, գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով  GridPlus Energy էներգետիկական ընկերության ներկայացուցիչներին: Ներկայումս հաճախորդները կարող են վճարել Ethereum-ի եւ Dai-ի օգնությամբ, ավելի ուշ նաեւ բիթքոինով:

Թվային փողերի կիրառման ոլորտն անընդհատ ընդլայնվում է. ավելի վաղ թվային փողերով վճարելու հնարավորություն էր հայտնվել Արգենտինայի հասարակական տրանսպորտում: Օգտատերերը կարող են SUBE ազգային քարտը համալրել բիթքոինով, նվազագույն արժեքը 50 պեսո է (1,32 դոլար):