Ադրբեջանի Միլի մեջլիսի Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Գուլիեւն առաջարկում է արգելել սոցցանցերի հասանելիությունը: Պատգամավորն այս  յուրօրինակ գաղափարը հայտնել է լրատվամիջոցներին:

Նրա խոսքով՝ նման քայլը կարող է վերացնել գաղափարական սադրանքների եւ ահաբեկչության հավանականությունը  եւ տեղեկատվական անվտանգություն ապահովել:

Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի հետ պատերազմական դրության մեջ գտնվող Ադրբեջանը սոցցանցերն արգելելու իրավունք ունի: «Դրա փոխարեն մենք կարող ենք սեփական սոցցանցը ստեղծել եւ ապահովել, որ Ադրբեջանի բնակչությունը օգտվի դրանից: Ով ցանկանում է մեզ հետ կապ հաստատել, թող  մտնի մեր սոցցանց: Կարելի է նաեւ Youtube-ի եւ այլ սոցցանցերի հետ բանակցություններ անցկացնել, որպեսզի նրանք Ադրբեջանում բազաներ ստեղծեն: Այդ ժամանակ մենք արդեն կիմանանք, թե ով է կանգնած Ադրբեջանի դեմ իրականացվող գաղափարական եւ բարոյական ահաբեկչության հետեւում: Դրանից հետո կարելի է սահմանափակել դրանց գործունեությունը: Հավանաբար այդ հարցերով կարող է զբաղվել Տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, Պետական ավտանգության ծառայությունը», - ասել է պատգամավորը: