Ռուսական բնական գազի մատակարարումները Հայաստանին իրականացվում են արտոնյալ պայմաններով՝ համեմատած համաշխարհային գների հետ, որոնք որոշվում են պայմանագրային հիմունքներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով, 2018թ․ դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ գազի առքուվաճառքի պայմանագրի ժամկետը լրանալու կետ կապված՝ ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի, Հայաստանի համար գազի գինը 2019թ․ կկազմի 165 ամերիկյան դոլար՝ 1000 խ/մ-ի համար։

«Պետք է նաեւ հաշվի առնել, որ ռուսական արտահանողը կալորիականության հետ կապված գազի գնի վերահաշվարկ չի կատարել ( մատակարարվող գազը տարբերվում է բարձր ջերմատարողությամբ): Սա դե ֆակտո լրացուցիչ կոմերցիոն զեղչ է իրենից ներկայացնում, որն արտացոլում է երկու երկրների միջեւ դաշնակցային բնույթը: Ռուսաստանից գազի մատակարարումները (տարեկան մոտ 2 մլրդ խորանարդ մետր) ամբողջությամբ բավարարում են հանրապետության կարիքները:

Հարկ եմ համարում նշել, որ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում մասշտաբային բնույթ են կրում եւ չեն սահմափակվում ռուսական գազի մատակարարումների գնագոյացման հարցերով», - ասել է ռուս դիվանագետը: