Նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիային անհրաժեշտ է, որ նավթի բարելի գինը 80-85 դոլար լինի, որպեսզի այս տարի հավասարակշռի իր բյուջեն։ Այս մասին Reuters-ին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Ջիհադ Ազուրը։

Էր Ռիադում նավթի գինը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ նավթի արդյունահանման մակարդակից, նրանից, թե որքան եկամուտ է սաուդյան նավթից փոխանցվում բյուջեին, եւ նրանից, թե ինչպես կվարվեն նավթային եկամուտներն այս տարի։

Հում նավթի գներն ընկել են ավելի քան 30 տոկոսով՝ ավելի քան 86 դոլարի մակարդակից։ Brent ապրանքանիշի նավթը երկուշաբթի օրը վաճառվել է 1 բարելի համար 62 դոլարով։

Գների այս վայրիվերումն ազդել է նավթ արտահանող երկրների պետական ֆինանսների եւ տնտեսական աճի վրա։

«Դա չի ազդի իրենց ֆինանսավորելու ունակության վրա, բայց ազդում է ֆիսկալային հաշիվների վրա»,- ասել է Ազուրը։

Նրա խոսքերով, Սաուդյան Արաբիայի պարտքի աճն անհանգստություն չի առաջացնում՝ մանավանդ՝ արժութային պահուստների եւ ներդրողների դրական տրամադրությունների հետ կապված։

Ազուրը համարում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կարող է իրեն լրացուցիչ խթան թույլ տալ, սակայն նրա գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնա բյուջեի հավասարակշռության պահպանումը մինչեւ 2023 թվականը։