Այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։