Ստամբուլում ռազմական ուղղաթիռի ընկնելու հետեւանքով վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը հասել է չորսի՝ հայտնել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստամբուլի Չեքմեքյոյ շրջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որը հարկադրված վայէջք կատարելիս է եղել արդյունաբերական գոտում։ Տեղեկաղցվում էր մեկ վիրավորի մասին։

Երլիկայան Twitter-ում գրել է, որ չորս զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։