Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթը ուղիղ եթերում խոստովանել է, որ 10 տարի ձեռքերը չի լվացել, որովհետեւ համարում է, որ «մանրէներն իսկական չեն»։

Նրա խոսքերով, վարակիչ միկրոօրգանիզմները «գոյություն չունեն», քանի որ դրանց անզեն աչքով «հնարավոր չի տեսնել»։ «Ես ինձ պատվաստում եմ անում»,- հավելել է նա՝ նշելով, որ 2019թ․ որոշել է եթերից ասել այն ամենը, ինչը սովորաբար ասում է դրա սահմաններից դուրս։