Գիտության եւ մարդասիրության միջազգային օրը կամ Դարվինի օրը (Darwin Day)՝ նվիրված հայտնի անգլիացի գիտնական-բնագետին, նշվում է ամեն տարի՝ փետրվարի 12-ին։

Բնական ընտրության, էվոլյուցիայի եւ մարդու ծագման տեսությունների հիմնադիր Չարլզ Դարվինը (1809-1882) 19-րդ դարի գիտության կարկառուն դեմքերից է, իսկ նրա տեսությունը, որպես գիտական շրջադարձ, գնահատվել է դեռեւս նրա կենդանության օրոք։ Դարվինին նվիրված տոնի գաղափարը, որ հանրահայտ էր դարձել 1990-ականներին ԱՄՆ համալսարանական շրջանակներում, կյանքի կոչվեց 2001 թվականին։ Այն ժամանակ դա դիտվեց որպես երկու ակտիվիստների՝ Ամանդա Չերսվորթի եւ Ռոբերտ Սթիվենսի «Դարվինի օրվա ծրագիր» հասարակական կազմակերպության գրանցում։ Հետագայում ստեղծվեց Դարվինի միջազգային օրվա հիմնադրամը, որը նպաստում է դարվինիզմի գաղափարների, ինչպես նաեւ այդ օրվան նվիրված ուսումնական նյութերի տարածմանը եւ տոնի ու միջոցառումների անցկացման կազմակերպչական աշխատանքների մասնակիցների աջակցմանը։