ԱՄՆ կառավարությունը կշարունակի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությունը՝ ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է Reuters-ը։

«Ամերիկան չի կոծկում սպանությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ միջոցներ կկիրառի պատասխանատվության ենթարկելու համար բոլոր նրանց, ով մեղավոր է Խաշոգջիի սպանության մեջ։

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին անցյալ տարվա հոկտեմբերին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։