Բջջային iOS 12.1.4 հարթակի նոր տարբերակը հանգեցրել է տարբեր երկրներում բազմաթիվ iPhone-ների աշխատունակության կորստին։ Սարքերի սեփականատերերը սոցցանցերում դժգոհում են իրենց խնդիրներից՝ գրում է Forbes-ը։

Թարմացումից հետո օպերացիոն համակարգի աշխատանքում ընդհատումներն առնչվել են նաեւ iPad պլանշետներին։ Երկու դեպքում էլ օգտատերերը բողոքում են Wi-Fi-ի եւ բջջային կապի միջոցով տվյալների փոխանցման ցածր արագությունից։

iOS-ի այլ սեփականատերեր հայտնում են, որ օպերացիոն նոր համակարգի պատճառով սմարթֆոնները դադարում են տեսնել իրենց մեջ տեղադրված SIM քարտերը։ Ընդ որում, օգտատերերի մի մասի մոտ տվյալների հաղորդման արագության խնդիրները ծագել են iOS 12.1-ից հետո։

«Թանկագին բարեկամներ, մի թարմացրեք ձեր iPhone-ը»,- գրում է տուժածներից մեկը։ Սակայն արժի նշել, որ iPhone-ների եւ iPad-ների սեփականատերերի մեծ մասն իրենց սարքավորումներն օգտագործելիս որեւէ դժվարության չեն հանդիպել։