Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին նախազգուշացրել է, թե Իսրայելի վրա հարձակվելու դեպքում այս տարին կարող է վերջինը լինել, երբ Իրանը տոնում է Իսլամական հեղափոխության տարեդարձը։ «Ես չեմ անտեսում իրանական ռեժիմի սպառնալիքները, բայց եւ չեմ վախենում դրանցից»,- հեռուստաուղերձում հայտարարել է Նեթանյահուն՝ հայտնում է AFP-ն։

«Եթե այս ռեժիմը կատարի սարսափելի սխալ՝ փորձելով ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆուն, դա նրան չի հաջողվի»,- ասել է նա։ «Այդ դեպքում դա կլինի հեղափոխության վերջին տարեդարձը, որը նրանք նշում են։ Նրանք դա պետք է հաշվի առնեն»,- հավելել է Նեթանյահուն։