ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին պարսկերեն է քննադատել։ Այդ հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում՝ հայտնում է Gazeta-ն։

«40 տարի կոռուպցիա, 40 տարի հետապնդումներ, 40 տարի ահաբեկչություն։ Իրանական ռեժիմը ստեղծել է միայն 40 տարվա ձախողում»։ Այսքան երկար տառապած իրանցի ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է Թրամփը։

Նա նույն գրառումը կատարել է անգլերեն։

Պարսկերենը (ֆարսի) Իրանի պաշտոնական լեզուն է։