Մեքսիկայում երկուշաբթի առավոտյան Միչոական նահանգի Սիտակուարո համայնքի տարածքում ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են Տուսանտլա համայնքի ոստիկանության 5 ծառայողների մարմինները, հայտնում է Excelsior պորտալը:

Ոստիկաններին անհայտ հանցագործներն առեւանգել էին փետրվարի 4-ին Տուսանտլա համայնքից, որոնք դուրս էին եկել աշխատանքային հերթափոխի: Նրանք մեկ շաբաթ անհայտ կորած էին համարվում:

Դիերի հայտնաբերման վայր ժամանած դատախազության աշխատակիցները պարզել են, որ ոստիկանների մահվան պատճառը հրազենային բազմաթիվ վիրավորումներն են: Նրանց սպանողները դիերի կողքին թողել են անհայտ բովանդակությամբ ուղերձ:

Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխադրման առանցքային նահանգներից մեկը համարվող Միչոականը վերահսկում են 2 հացավոր խմբավորումներ՝ «Ընտանիքը Միչոականից» եւ «Տամպլիերների օրդենի ասպետներ» կարտելը, որը 2011 թվականի սկզբին «Ընտանիքից» առանձնացել էր: Նրանց միջեւ ծավալվել է ազդեցության ոլորտների համար արյունահեղ պայքար, որին ավելի ուշ միացել են «Լոս Սետաս» եւ «Խալիսկո-Նոր սերունդ» կարտելները: