Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ծրագիրը: Այն կառավարության նիստում հավանության է արձանացել փետրվարի 8-ին, ինչը ըստ Սահմանադրության` ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն էր:

Թեեւ փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչեւ վերջին օրը սպասել, շանսը օգտագործել եւ խմբագրական աշխատանքներ կատարել։

Արդեն իսկ կառավարության ծրագրի վերաբերյալ հնչում են քննադատություններ, որ այն բոլորովին էլ «հեղափոխական» չէ, որ թվային տվյալներ գրեթե չկան: