Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել, հայտնում է Indian Express-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հյուրանոցում հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է տեղական ժամանակով մոտ 4:30-ին: Նշվում է, որ 35 համար ունեցող 3-հարկանի հյուրանոցն ամբողջությամբ ամրագրված է մեկ ընտանիքի անդամների կողմից, որոնք Նյու Դելիում են գտնվում աշխատանքի բերումով:

Պարբերականը հայտնում է, որ զոհերի թվում են նաեւ կին ու երեխա կա, որոնք փորձել են պատուհանից դուրս ցատկել: Հնարավոր է, որ զոհերի թիվն աճի:

Հաղորդվում է, որ ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները եւ փրկարար ծառայությունները: