Ուկրաինայի գլխավոր դատախազության ընթացակարգային ղեկավարության բաժնի պետ Ալեքսեյ Դոնսկոյը տեղեկացրել է նախկին դատախազ Անդրեյ Սայչուկի մահվան մասին այն բանից հետո, երբ վերջինը ծանոթացել է «մայդանի» գործի նյութերին, տեղեկացնում է «Ուկրինֆորմը»։

Գործում խոսվում էր այն մասին, որ Սայչուկին  մեղադրում էին «եվրամայդանի» մասնակցին ապօրինի պատասխանատվության ենթարկելու մեջ։ Այս անգամ նա նորից եկել էր գործի նյութերին ծանոթանալու։

«Երբ նա արդեն վերելակի մոտ էր, հանկարծ վատ է զգացել, ընկել է եւ կապտել»,- ասել է Դոնսկոյը։

Նա ավելացրել է, որ Սայչուկը մահացել է մինչեւ բժիշկների գալը։