Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն Սեուլին բողոք է հայտնել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կորեուհիներին ճապոնացի զինվորականների հետ սեքսուալ կապերի հարկադրելու մասին «անպատշաճ» արտահայտություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Հարավային Կորեայի ազգային ժողովի ղեկավար Մուն Հի Սանը Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին  կոչ է արել ներողություն խնդրել այն բանի համար, որ նշված ժամանակաշրջանում կորեուհիներին իբր հարկադրել են աշխատել որպես «բավականություն պատճառող կանայք»:

Աբեի խոսքով՝ ինքը զարմացած էր նման պահանջից: Հստակեցվում է, որ ճապոնական կողմը պնդում է այդ աշխատանքի բռնի բնույթի ապացույցների բացակայությունը:

«Վճռական բողոքի հետ միասին մենք պահանջում ենք ներողություն խնդրել եւ գնահատական տալ»,- ասել է Աբեն: