«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում բոլորս կետ առ կետ կարդացել ենք ծրագիրը, եւ կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով, ցանկություններով լի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին:

«Չեմ թաքցնում, որ կան 2-3 դրույթներ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա իր կյանքում: Թույլ տվեք, որ դա ելույթներում ասենք»,-ասաց նա:

Նա չցանկացավ նշել, թե արդյոք ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին. «Չեմ ուզում նախօրոք ասել: Արդեն եղել է քաղաքական հեղափոխություն, հիմա պետք է լինի տնտեսական հեղափոխություն: Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսդական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այստեղ բացակայում է»: