Փետրվարի 12-ին՝ ժամը 06:59-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհի 37-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ս.-ն (1993թ. ծնվ.) իր վարած «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ԳՈԼՖ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետեւանքով կան տուժածներ: Տուժած ուղեւոր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Ս.-ին (2002թ. ծնվ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ, իսկ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ վարորդ Գ. Ս.-ին եւ ուղեւոր Դ. Հ.-ին՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: