Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի Կառավարության կառուցվածքի օպտիմալացման արդյունքում մեծ կրճատումներից խուսափենք: Այս մասին իր ելույթում, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետական ծառայող, նախարարության աշխատակից հնարավորություն կստանա ապացուցելու, որ կարող է իր աշխատանքը կատարել եւ բավականաչափ որակավորմամբ է օժտված կոնկրետ աշխատանքի կատարման համար: «Հետեւաբար առաջին փուլում նախարարություններն ուղղակիորեն կմիավորվեն: Իհարկե, որոշ պաշտոնների կկրճատվեն, բայց ընդհանուր առմամբ, խոշոր կրճատումներ չեն լինի»,- հավաստիացրեց Փաշինյանը: