Իմ ողջ գիտակցական կյանքում իմ տեքստերը ինքս եմ գրել, այսինքն մինչեւ վարչապետ դառնալու օրը չի եղել մի դեպք, որ որեւէ մեկն աշխատած լինի իմ տեքստերի վրա: Այս հարցը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա երբեմն ինձ համար տեքստեր են գրում: Երբեմն ինձ բերում են տեքստեր, կարդում եմ եւ այդ տեքստից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ես զարմանում եմ՝ մարդիկ որ այս տեքստը գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները չե՞ն նկատել»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ օրինակ ինքն իր վարքով ազդում է վարչապետի պաշտոնի վրա. «Օրինակ այսօր վարչապետի կորտեժը փոքրացել է եւ կարմիր լույսի տակ կանգնում է»: