Մենք հիմա ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել եւ թողնել, որ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի ու տեսնենք, թե դրա արդյունքում ինչ բլյուդա կստացվի: Այս հարցը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի անկախությանը:

Նա նշեց, որ գուցե այս փուլում իրենց դիրքորոշումը դիտարկվի մի քիչ պասիվ. «Բայց ուզում եմ ասել, որ երկար տարիներ արձանագրումը եղել է հետեւյալը, որ Հայաստանում դատական իշխանության անկախության համար կան օրենսդրական պայմաններ, մնում է քաղաքական կամքը:

Մենք հիմա ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել եւ թողնել, որ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի ու տեսնենք, թե դրա արդյունքում ինչ բլյուդա կստացվի: Եթե տեսնենք, որ այդ ստացված համակարգը սպասարկում է ՀՀ ժողովրդին, պետությանը, մենք կանենք մեր հետեւությունը, եթե պարզվի, որ այդպես չի, մենք իրար հետ այս դահլիճում ունենք այդ լծակները, որ գնանք այդ հարցը լուծելու: Բայց ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ ունքըը սարքելու փոխարեն աչքն էլ չտանք հանենք»,-ընդգծեց Փաշինյանը: