Աղքատությունը ոչ միայն սոցիալական երեւույթ է, այլեւ հոգեբանական, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի: Այս հարցը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի անկախությանը:

Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը-խմբ) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերում անելով Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից:

«Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին: Իմ անձնական նպատակը եղել է հետեւյալը, որ ՀՀ քաղաքացին խեղճությունը հաղթահարի»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը: