Եթե Սիսիանի բոլոր խանութները ՀԴՄ կխփեն, մենք շատ արագ վթարային շենքերի  խնդիրը կլուծենք, եթե ոչ՝ չենք լուծի: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրեց վթարային շենքերի հարցը, նշելով  Սիսիան քաղաքի  չորրորդ կարգի վթարային մի շենքի մասին, որի բնակիչները ապրում են ամեն պահ շենքի փլուզման վտանջի մեջ՝ կառավարությունից ակնկալելով արագ լուծումներ: Նա ընդգծեց, որ այս հարցը բարձրացրել է Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ, բայց լուծում չի ստացել. «Արդյոք հեղափոխական իշխանությունը հեղափոխական քաղաքականություն վարելու է երկրում վթարային շենքերի բնակիչներն անվտանգությունն ապահովելու համար»,-հարց ուղղեց ԼՀԿ պատգամավորը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Էդ վթարային շենքերի խնդիրն ինչո՞ւ չի լուծվում: Շատ պարզ պատճառով, որովհետեւ մեր եկամուտներն այնպիսին չեն, որ մեր նվազագույն ծախսերը հոգանք եւ լուծենք նաեւ կապիտալ խնդիրները:

Հիմա օրինակ, Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո Սիսիանում քանի՞ խանութ է ՀԴՄ խփելու, քանի հոգի է ՀԴՄ պահանջելու: Եթե Սիսիայի բոլոր խանութները ՀԴՄ կխփեն, մենք շատ արագ այդ խնդիրը կլուծենք, եթե ոչ՝ ոչ: Կամ կլուզենք հին, դանդաղ տամաբանության մեջ: Եթե Սիսիանում կա ՀԴՄ չխփող խանութ, ուրեմն այդ խնդիրը շատ երկար ժամանակ չի լուծվի: Որքան արագ կլուծվեն Սիսիանի խնդիրները, կախված է նրանից ՀԴՄ չխփող խանութ կա՞ Սիսիանում, թե չկա»:

Սրբուհի Գրիգորյանը հակադարձեց, որ բնակիչներն էլ ասում են. «Ինչու՞ պահանջեն ՀԴՄ ու վաճառողի մոտ վատամարդ դուրս գան խանութի տերն էլ հարկեր վճարի, որ ՊԵԿ-ն իր քարտուղարուհուն պարգեւատրո՞ւմ տա: Գնողը պետք է հասկանա՝ պահանջում է ՀԴՄ, խանութը հասկանա՝ հարկ է վճարում, իր վճարածն ու՞ր է գնում, կոնկրետ ճանապարհաշինությանը, կոնկրետ չորրորդ կարգի վթարային շենքերին»:

Վարչապետը պատասխանեց. «Ես ասել եմ որ պարգեւատրումների ֆոնդը կիսով կրճատվել է: Հետո այդ խանութի վաճառողը ի՞նչ է պահանջում. ՊԵԿ-ի աշխատողների աշխատավարձերն այնքան իջեցնենք, որ այդ աշխատողը օրը մի քանի անգամ մտնի իրենց խանութ տուգանի, ու նալոգ դնի, որ թողի աշխատի՞: Դրանք մտահոգիչ գնահատականներ են: Այդ տրամաբանությամբ նրանք կարող են միշտ էլ պատճառաբանություն կգտնեն. «Իսկ ինչու՞ նրանք սպանեցին արքայազն Համլետին»: Ես կկարգադրեմ առաջիկա ամիսներին նրանց քիչ կվճարեն, պարգեւավճարի հարցը դուրս կգա: Լուծեցի՞նք էս հարցը: Խնդրում եմ՝ խանութի աշխատողին ասեք՝ թող հանգիստ ՀԴՄ խփի»: