«Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունը կփակվի։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։ Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն կազմել է այդ հիմնարկի լուծարման ծրագիրը։