Սփյուռքի նախարարությունն իրականացվում էր կրթական, մշակութային, երիտասարդական, սպորտային եւ այլ գործառույթներ, մինչդեռ Սփյուռքի հետ փոխգործակցության տեսանկյունից կարեւորագույն գործառույթները չէին իրականացվում: Այս մասին իր ելույթում, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտեց, որ Սփյուռքի մասշտաբն ահռելի է եւ հազարավոր կազմակերպություններ է ընդգրկում: «Եթե մի կողմից  ֆիզիկապես հնարավոր է նրանց մի մասի հետ քննարկում կազմակերպել, ապա մյուս մասի հետ՝ անհնար է»,- ասաց նա՝ նշելով, որ այս խնդրի լուծումը կառավարության համար մեծ մարտահրավեր է: