Ինձ հայտնի չէ, թե ինչպես է պետք լուծել Երեւանի բոլոր անօթեւան մարդկանց խնդիրը: Փետրվարի 12-ին Երևան քաղաքի ավագանու նիuտի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ 20 մլրդ դրամ բյուջեով հնարավոր չէ լուծել 200 միլիարդի հարցեր:

«Մենք չենք կարող բոլորի խնդիրները լուծել: Նպատակահարմար չէ նաեւ լուծել, օրինակ՝ 10 ընտանիքի հարցերը, իսկ մնացածի խնդիրները չլուծված թողնել: Կարելի է հիմնադրամ ստեղծել, կամ դիմել Կառավարությանը, որպեզի այս խնդրի լուծման համար միջոցներ տրամադրվեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության կեսը, փաստացի, չի բնակվում Երեւանում», - ասաց քաղաքապետը:

Մարությանն ընդգծեց, որ խնդրի լուծան համար նախ պետք է չափանիշներ մշակել:

«Կան մարդիկ, որոնք վարձով են ապրում եւ կան մարդիկ, որոնք անբարեկարգ տներում են ապրում: Պետք է հասկանալ, թե որ խումբն է ավելի խոսցելի», - հավելեց քաղաքապետը: