Ներկայումս Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որոնք կողմերից ոչ մեկին չեն պատկանում քանի, որ գործերը դատարանում են: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրն այս մասին  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց, որ խոսքը վեճերի մասին է եւ մարդիկ վիճում են այն մասին, թե ում է պատկանում այդ  300 մլրդ դրամը:

«Եվ քանի դեռ վեճը չի լուծվել, այդ գումարը չի կարելի տնտեսության մեջ ներդնել եւ ինչ-որ խնդիրներ լուծել: Հենց այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս արբիտրաժի եւ վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային տարբերակներին»,- հավելեց Փաշինյանը: