Էներգակիրների գները չափազանց կարեւոր են ԵԱՏՄ տարածքում ցանկացած ապրանքի ինքնարժեքը որոշելիս։ Այս մասին, ներկայացնելով կառավարության 5 տարվա ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք է, եւ էներգակիրների գները պետք է շատ մոտ լինեն միմյանց։ «Այլապես ընդհանուր տնտեսական տարածքի տրամաբանությունը չի աշխատի»,- ասել է Փաշինյանը։

Նա համոզված է, որ էներգակիրների գների անհավասարության պարագայում կստացվի, որ իրականում Եվրասիական տնտեսական միություն գոյություն չունի։ Ընդ որում՝ վարչապետը հույս է հայտնել, որ այս հարցում կհաջողվի հասնել լիակատար փոխըմբռնման ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ «ԵԱՏՄ-ում կան երկրներ, որոնք էներգակիրներ ունեն, եւ կան երկրներ, որոնցում դրանք չկան։ Մենք պետք է հասնենք հավասարակշռված լուծման»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։