Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեւին Ուիլյամսոնի հայտարարությունները երկրի «գլոբալ ներկայության» մեծացման եւ «խիստ իշխանության» մասին վկայում են իրականությունից կտրված լինելու մասին, նշել է The Guardian-ի սյունակագիր Սայմոն Ջենքինսը:

Պարբերականն արձագանքել է փետրվարի 11-ին Լոնդոնում Պաշտպանական հետազոտությունների թագավորական միավորված ինստիտուտում իր ելույթում Ուիլյամսոնի կատարած հայտարարություններին: Սյունակագրի կարծիքով՝ դա խոսում է միայն Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ դառնալու նրա ցանկության մասին:

Օրինակ՝ Ուիլյամսոնը հայտարարել է, որ Բրիտանիան մտադիր է նոր HMS Queen Elizabeth ավիակիր գործարկել ամբողջ աշխարհում, որպեսզի Չինաստանին վախեցնեն: Դրանից բացի, բրիտանացի նախարարը մտադիր է բրիտանական 2 ռազմաբազա կառուցելել, նշված է հոդվածում:

Մեկնաբանը նշում է, որ Ուիլյամսոնի ուղեղը «ինքնակամ լքել» է նախարարին, որը կորցրել է իրականության հետ կապը:

«Գրողը տանի, ինչի՞ մասին է խոսում Ուիլյամսոնը՝ բացի Տորիների առաջնորդը դառնալու ցանկությունից»,- գրում է սյունակագիրը:

Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեն անցյալ շաբաթ կազմել է 7 մլրդ ֆունտ սթերլինգ (8,9 մլրդ դոլար), իսկ չինացիները կարող են մեկ ժամում ավիակիրը խորտակել:

«Չինացիները պետք է որ ծիծաղից մեռնում են»,- գրում է Ջենքինսը:

Նոր ռազմաբազաները կարժենան միլիարդներ եւ «ահաբեկիչների համար հրավերք» կդառնան, կարծում է Guardian-ի սյունակագիրը: