Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը․

«Հարցս վերաբերում է բնակչության անվտանգությանը, բայց ոչ թե արտաքին թշնամու հետ կապված, այլ մեր անտարբերության, այդ հարցը՝ ինչպես ժողովուրդն է ասում, ես բարձրացրել եմ Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ, սակայն լուծում չի գտել»։ Փաշինյանը պատգամավորին հաճոյախոսությամբ պատասխանեց․ «Շատ լավ տեսք ունեք, ասեմ Ձեզ»։