Իրանի հետ հարաերությունները բարձր մակարդակում են: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության 5 տարվա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին: Նրա խոսքով՝ կառավարությունը կպահպանի Իրանի հետ այդ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության վրա:

«Մենք որեւէ երրորդ կողմին վնասող գործընթացի մասնակից չենք դառնա»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ հաստատեց, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իրան: