ՌԴ Պետդումայի պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունել են սենատոր Անդրեյ Կլիշասի կողմից ներկայացված համացանցի ռուսական հատվածի առանձնացման  մասին օրինագիծը: Փաստաթղթի օգիտն կողմ է քվեարկել 334, դեմ՝ 47 պատգամավոր, հայտնում է Meduza-ն:

Տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լեւինն իր ելույթում նշել է, որ օրինագծի որոշ դրույթներ շտկման կարիք ունեն, բայց դա հնարավոր է երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց առաջ անել:

Օրինագծին դեմ են արտահայտվել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, բացի «Եդինայա Ռոսիայից»: