Երեւանում հնարավոր են համարում ղարաբաղյան համակամարտության միայն խաղաղ կարգավորումը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմին: Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

Նրա խոսքով՝ տվյալ հարցի լուծման համար հարկավոր է խաղաղության մթնոլորտ հաստատել:

«Այսօրվա դրությամբ տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ չկա», - ասաց Փաշինյանը: Խոսելով խաղաղությանը ժողովուրդներին նախապատրաստելու մասին՝ Փաշինյանն ասաց. «Ասում են՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, այլ ոչ թե ժողովրդին: Հետեւաբար, եթե մի երկրում կառավարությունն իր ժողովրդին խաղաղության չի նախապատրաստում, ապա մյուս երկրի իշխանությունները նույնպես չեն կարող իրենց ժողովրդին խաղաղության նախապատրաստել: Մենք իրավիճակին համապատասխան ենք գործելու», - ասաց Փաշինյանը: