Իսպանիայի գերագույն դատարանն սկսում է Կատալոնիայի անկախության շարժման 12 առաջնորդների դատավարությունը։ Մեղադրյալների մեջ են Կատալոնիայի կառավարության նախկին նախարար եւ երկու ակտիվիստ, որոնց Կատալոնիայում 2017 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեի համար (Իսպանիայից անջատվելու նպատակով) մեղադրում են խռովության եւ զանգվածային անկարգություններ հրահրելու, ինչպես նաեւ մսխման մեջ։ Դատախազությունը մեղադրյալների համար պահանջում է երկարատեւ բանտարկություն, տեղեկացնում է DW-ն։

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը իսպանական արդարադատությունից թաքնվել էր Բելգիայում, ներկա դատավարությունում ներառված չէ։ Որպես վկա հանդես են գալիս Իսպանիայի նախկին վարչապետ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժեր Տորենը եւ Բասկերի երկրի կառավարության ղեկավար Ինյիգո Ուրկուլյուն։

Կատալոնիայի անկախության կողմնակիցների առաջին դատավարությունը սկսվել է դեկտեմբերի 18-ին։ Փորձագետների գնահատականներով՝ այն կտեւի 4-5 ամիս, իսկ դատավճիռը կկայացվի հուլիսի վերջին։ 18 դատապարտյալների մեջ են Կատալոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ։