ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ բանակցությունների մեկնարկին, գրում է AFP-ն:
Մնուչինը Պեկինի հյուրանոցներից մեկում կանգ է առել չինացի պաշտոնատար անձնաց հետո նախատեսված հանդիպումներից մի քանի օր առաջ:
«Հրաշալի է Պեկին վերադառնալ: Մենք անհամբերությամբ սպասում ենք կարեւոր բանակցություններին», - լրագրողներին ասել է Մնուչինը:
Մնուչինը ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին կմիանա հինգշաբթի եւ ուրբաթ կայանալիք բանակցություններին:
Չինաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Լյու Խեն, որին կմիանա Կենտրոնական բանկի կառավարիչ Ի Գանը:
Դեկտեմբերին Վաշինգտոնը երեք ամսով կասեցրել էր 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման իր ծրագիրը, որպեսզի բանակցողներին ժամանակ տա առեւտրային համաձայնագիր մշակելու համար: