Վենեսուելան հուսով է Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի հետ առեւտրային բլոկ ստեղծել, որպեսզի նավթի գնի հաշվարկների ժամանակ հրաժարվի դոլարից՝ հայտնում է Reuters-ը։

Վենեսուելան վճարման այլընտրանքային միջոցներ է փնտրում, որպեսզի պահպանի նավթի հոսքը Հնդկաստան՝ կարեւոր արտահանման շուկա՝ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դեպի ՕՊԵԿ նավթի արտահանումը սահմանափակող պատժամիջոցներ է սահամանել ։

«Պարտադիր չէ, որ տնտեսությունը կապված լինի դոլարին»,- հայտարարել է նավթի նախարար Մանուել Կեւեդուն։

Նրա խոսքերով, Կարակասը բաց է Նյու Դելիի հետ բարտերային առեւտրի համար։ Սակայն նախարարը չի բարձրաձայնել մանրանասները։

Կեւեդուի խոսքերով, Վենեսուելան նավթ է մատակարարում իր բոլոր հաճախորդներին