Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ նա մեզնից հիասթափվի կամ ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին, ով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության ծրագիրը ներկայացնելիս Facebook-ի իր էջում տեղադրել էր Պարույր Սեւակի «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ» բանաստեղծությունից, իսկ հետո ասել, որ դա քաղաքական ենթատեքստ ունի:

Հարցին, թե ինչով են հոգնեցրել ընդդիմությանը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հոգնել են, հետո ուժ կհավաքեն. պարբերաբար այդպես հոգնում են, հետո ուժ են հավաքում: Յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել: Նորմալ է:

Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ նա մեզնից հիասթափվի կամ ոչ: Կարծում եմ՝ ընդդիմության գործն է միշտ հիասթափվել իշխանությունից ու հոգնել միշտ»: