ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շատ վատ է վերաբերվում հեղափոխական թեմաներով հանձնարարված շարադրությանը:

Նա այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունը կազմակերպման այդ փուլում չի մասնակցել եւ տեղյակ չի եղել շարադրության վերնագրից: «Իշխանություններին հաճոյանալու այդ սովորույթը  պետք է արմատախիլ անենք դպրոցից»:

ԿԳ նախարարը նաեւ դժգոհեց, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատգամավորները 53 հարց են ուղղել կառավարությանը. «Լրիվ հակահեղափոխական է Ազգային ժողովը, որովհետեւ 53 հարց տալ կառավարությանը՝ 3 օրով կտրել աշխատանքից դա է նշանակում: Այդքան հարց ոնց կարելի է տալ կառավարությանը՝ կտրելով կարեւոր գործերից»: