Մյանմարի կենտրոնական մասում՝ Տանխլին քաղաքում  կվերականգնեն 1749 թվականին հայի կողմից ֆինանսավորված  հին եկեղեցին: Այս մասին հայտնում  է The Myanmar Times-ը:

Աղբյուրի համաձայն` եկեղեցին կառուցվել է Մյանմարի պորտուգալական բնակավայրերից մեկում իտալացի հոգեւորականի կողմից: Եկեղեցու շինարարությունը ենթադրաբար սկսվել է 1749 թվականին եւ ֆինանսավորվել  հայ Նիկոլա դե Ագուալարի կողմից:

«Եկեղեցին երկար ժամանակ որպես ապաստարան եւ հոգեւոր տուն է ծառայել»,- նշում է եպիսկոպոս Ջոն Սոյ Յո Հանը՝ հավելելով, որ պատերազմների եւ կլիմայական պայմանների բացասական ազդեցության արդյունքում եկեղեցին սկսվել է փլուզվել:

Աղբյուրը նշում է, որ եկեղեցու տարածքում ուսումնասիրություններ եւ պեղումներ են իրականացվում: