Ֆրանսիայի հյուսիսում քաղաքապետն արգելել է շների բարձր հաչոցը, գրում է BBC-ն: Փետրվարի 11-ից շների տերերը 68 եվրոյով կտուգանվեն իրենց կենդանիների «երկարատեւ կամ կրկնվող հաչոցի համար»: Քաղաքապետ Ժան Պյեր Էստիենն ասում է, որ արգելքը կապված է այն հանգամանքի հետ, որ շներն «օր ու գիշեր հաչում են» եւ «անտանելի վիճակ» են ստեղծում:

Հրամանը քննադատության է արժանացել կենդանիների իրավունքների համար պայքարողների կողմից:

Մասնավորապես հրամանի համաձայն արգելվում է շներին փակ տարածքներում թողնել, եթե տերերը նրանց կողքին չեն՝ «երկարատեւ կամ կրկնվող հաչոցը» դադարեցնելու համար: