Տեխասից ամերիկացի որսորդը տարակուսանքի ալիք է առաջացրել Պակիստանում այն բանից հետո, երբ որսացել է երկրի ազգային խորհրդանիշ լեռնային այծին։ Նա ստիպված է եղել ռեկորդային 110 000 դոլար վճարել զբոսաշրջային արշավի ժամանակ կենդանու վրա կրակելու համար՝ հայտնում է FoхNews-ը։

«Դա թեթեւ եւ դիպուկ կրակոց էր, եւ ես ուրախ եմ այդ ավարը ստանալու համար»,- պակիստանյան Dawn News թերթին ասել է Բրայան Քինսել Խարլանը։ Թերթը նրա լուսանկարն է հրապարակել սպանված կենդանու ֆոնին։

Լեռնային այծի ամենահազվագյուտ տեսակներից մեկի որսի թույլտվություն ստանալու համար Խարլանը ստիպված է եղել վճարել 110 000 դոլար, որը ռեկորդային թիվ է։