Ճապոնիայում գողացել են յոթ թանկարժեք փոքրիկ բոնսայ ծառեր, որոնց արժեքը կազմում է տասնյակ հազարավոր դոլարներ։

BBC-ն հայտնում է, թե Սեյջի Իմուրան եւ նրա կինը՝ Ֆույումին, հայտարարել են, որ թանկարժեք ծառերը գողացվել են Տոկիոյից ոչ հեռու Սայտամ քաղաքում գտնվող իրենց այգուց։

Փոքրիկ ծառերն արժեն առնվազն 13 մլն իեն (118 000 դոլար)։ Ծառերից մեկը՝ Շիմպակու գիհին, կոլեկցիոներների շրջանում բոնսայի ամենահանրահայտ տեսակներից է։ Ասում են, թե այն ավելի քան 10 մլն իեն (91 000 դոլար) արժի։ Շիմպակուն 400 տարեկան է, այն խնամքի կարիք ունի, եւ չի կարող մեկ շաբաթ առանց ջրի ապրել»,- ասել է Իմուրան։