Մայամիում աշխատանքից հեռացված չորս հրշեջներ մեղադրվում են հանցավոր վնաս պատճառելու մեջ, քանի որ առնանդամներ են նկարել իրենց գործընկերոջ ընտանեկան լուսանկարի վրա՝ հայտնում է AP-ն։

Այս գործը գրավել է ողջ երկրի ուշադրությունը, որովհետեւ լուսանկարներում հայտնաբերվել է նաեւ կախաղան։ Սակայն տղամարդկանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել կախաղանի համար, որը նկարվել է աֆրոամերիկացի հրշեջ Ռոբերտ Վեբսթերի ընտանեկան լուսանկարների վրա։ Ոստիկանները դեռեւս չեն պարզել, թե ով եւ ինչու է դրանց վրա կախաղան նկարել։