Բրիտանիայում դաջվածքներ անողն իրեն մեղավոր է համարել հաճախորդների մարմիններն անօրինական ձեւափոխելու՝ ականջը կտրելու, պտուկը կտրելու, լեզուն դակելու համար։

Reuters-ը հայտնում է, որ 50-ամյա Բրենդան Մաքքարթին, ով չունի բժշկի որակավորում, վիրաբուժական պրոցեդուրաներ է կատարել «Դոկտոր Չարիք» կոչվող իր ստուդիայում, որը Վուլվերհեմփթոն քաղաքում է։ Նրան կալանավորել են այն բանից հետո, երբ կտրել է հաճախորդի ականջը։ Մաքքարթին ասում է, որ ինքն այդ պրոցեդուրաները համարում է օրինական, քանի որ հաճախորդների համաձայնությամբ է արվել։