SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը նշել է 2020թ․ դեպի Մարս թռիչքի ենթադրյալ արժեքը։ «Ես վստահ եմ, որ մի օր ուղեւորությունը կարժենա 500 000 դոլար եւ նույնիսկ, հնարավոր է, ավելի էժան՝ 100 000 դոլար»,- Twitter-ում հայտնել է գործարարը։

Նրա գնահատականներով, զարգացած տնտեսությամբ երկրի ցանկացած քաղաքացի կարող է վաճառել իր տունը Երկրի վրա եւ ստացած միջոցներով ուղեւորվել տիեզերական շրջագայության՝ հայտնում է HighTech-ը։ Հետադարձ տոմսի համար վճարել պետք չէ, բոլորը կարող են անվճար վերադառնալ։

Մասկը նաեւ նշել է, որ տոմսերի արժեքը կախված կլինի տիեզերանավում տիեզերագնացների թվից։ SpaceX-ը ծրագրում է մարդկանց Մարս հասցնել Starship համակարգի միջոցով։ Ընկերությունը հավաքել է ապագա սարքի փոքրացված պատկերը՝ մակետը, եւ արդեն սկսել է շարժիչի թեսթային փորձարկումներին։

Ակնկալվում է, որ Starship-ը, որ ավելի վաղ հայտնի էր Big Falcon Rocket անվանումով, կարող է ներառել 100 ուղեւորների։ Մասկի ծրագրով Կարմիր մոլորակ կթռչեն մարդիկ, ովքեր շահագրգռված են տիեզերքը բնակեցնելու եւ «կենդանացնելու» հարցում։